«Ասում են՝ մեր զինվորը ադրբեջանցու գլխարկ է դրել, փամփուշտ է գողացել, վերադարձել, կրակել է. իսկ դա նշանակում է, որ մեր զինվորը փամփուշտի խնդիր ունի»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ ասաց  «Զարթոնք» կուսակցության առաջնորդ, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ՝ դիմելով ուսանողներին հատկապես դասախոսներին։

«Մեր պահանջներն են զինել առաջնագիծը, ձևավորել աշխարհազոր, ինչը չի արվում: Մարդուն ասում ենք, սթափվիր, մի թող թշնամին ներս գա։ Մենք պատմություն գիտենք, տեսել ենք նրա վայրագությունները, էսքանից հետո զգուշության, սթափության կոչ չանե՞նք։ Մենք ասում ենք՝ փաստաթուղթը մի ստորագրեք, ի՞նչ միջանցքի կամ ճանապահի մասին կարելի է խոսել, եթե այսօր գերիներ կան Ադրբեջանում, Հայաստանի քաղաքացու անվտանգության հարցը լուծված չէ»,- նշեց Զոհրաբյանը։

 
 

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները անցնում են բուհերի մոտով, ուսանողներին իրազեկում այսօր երեկոյան ժամը 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքի մասին։