«Ինքը խոսումա ինչ-որ բաներից, բայց չի խոսում ամենամեծ սպառնալիքից, որ պաշտոնական տվյալներով 100 հազար մարդ արտագաղթել է մեր երկրից: Երեկ խոսում ա ասում ա «Ես պարզեցի, որ Սյունիքի 6 գյուղերում 250 ընտանիք կա»: Այ տղա, գոնե էն ժամանակ 250 ընտանիք կար, հիմա իրենք էլ են գնալու: Ի՞նչ եք անում, հայաթափո՞ւմ եք: Վերջում Երևանն ա մնալու, ինքն էլ կանգնելու ա ասի՝ ասֆալտի որակը նայեք, տո ասֆալտը գլխի՛դ կպնի»․ Այս մասին այսօր նոյեմբերի 25-ին, ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: