Ես չեմ պնդում, որ ճանաչված չեմ, բայց պնդում եմ, որ ունեմ հեղինակություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը:
«Նկատի ունենալով իմ գործունեության ընթացքում կոլեգաներիս, գործընկերներիս հետ անցած աշխատանքային ճանապարհը, նաև մասնագիտական հետագիծը, կարծում եմ, որ որևէ խնդիր չունեմ հավակնելու հեղինակավոր լինելու հատկանիշին», - ասաց նա։
Անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությանը՝ նա նշեց, որ շատ բարձր է գնահատում Արման Թաթոյանի գործունեությունը.
«Նրա դերը շատ կարևոր և անուրանալի ՄԻՊ ինստիտուտի կայացման առումով, նրա աշխատանքի ուղղությունները, հատկապես՝ անվտանգային և մարդու իրավունքների իրավունքակենտրոն զարգացման առումով, պետք է շարունակվեն»,-ասաց նա: