Լիբանանը Սուրբ Ծնունդից առաջ պարետային ժամ է սահմանել չպատվաստված քաղաքացիների համար։ Հանրապետության ՆԳՆ ղեկավար Բասամ Մավլավիի Twitter-ում հրապարակված հրամանի համաձայն՝ չպատվաստված մարդկանց տեղաշարժը ժամը 19:00-ից մինչեւ 06:00-ն կսահմանափակվի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, չպատվաստված քաղաքացիները չեն կարողանա մասնակցել սուրբծննդյան եւ Ամանորի տոնակատարություններին, որոնք կազմակերպվում են հասարակական վայրերում։
Ավելի վաղ Պատվաստումների ազգային կոմիտեի ղեկավար Աբդել Ռահման Բիզրին ասել էր, որ կառավարությունը չի պատրաստվում լոքդաուն սահմանել տոների համար։ «Մենք երկիրը չենք փակի օմիկրոնի շտամի տարածման պատճառով, որպեսզի չընդհատենք տնտեսական կյանքը եւ զբոսաշրջիկներին ներգրավենք Լիբանան տոներին»,-ընդգծել է նա։ Միաժամանակ, Բիզրին չի բացառել բանկետների սրահների, սրճարանների եւ ռեստորանների նկատմամբ սահմանափակումների ներդրումը։