12-ամյա Բարնաբի Սուինբերնը նվեր է ստացել IQ թեստ և պարզել, որ իր ինտելեկտի մակարդակն ավելի բարձր է, քան Ալբերտ Էյնշտեյնինը, հայտնում է Daily Star-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ աշակերտի արդյունքը 162 միավոր է։ Ենթադրվում է, որ Էյնշտեյնի IQ-ն 160 է եղել: Թեստի արդյունքում Բարնաբին ընդունվել է ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող մարդկանց համայնք։
«Ես գիտեի, որ նա խելացի է, բայց նա որոշեց փորձել իրեն, ուստի թեստ պատվիրեց: Նա պաշտում է մաթեմատիկան և քիմիան»,- մեկնաբանել է տղայի մայրը։
Բացի այդ, կինը պատմել է, որ որդին խնդրել է իր համար կրիպտոարժույթ գնել Սուրբ Ծննդի համար, քանի որ նա ներդրումների սիրահար է։
«Նա շատ հավակնոտ է, զվարճալի և հոգատար», - հավելել է նա:
Սուինբերնն արդեն որոշել է իր ապագան. տղան ցանկանում է գնալ Օքսֆորդ, դառնալ ծրագրավորող և աշխատանքի անցնել խոշոր ՏՏ ընկերություններից մեկում։