Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային ասոցիացիան (ISAPS) ուսումնասիրել է, որ անցած տարվա ընթացքում տղամարդիկ սկսել են դիմել պլաստիկ վիրահատությունների՝ կրծքի մեծացման համար: Էսթետիկ և կոսմետիկ պրոցեդուրաների գլոբալ ուսումնասիրության արդյունքները ներկայացված են ընկերության կայքում։
Անցյալ տարի տղամարդկանց կրծքի մեծացման 22568 վիրահատություն է կատարվել։ Ընդհանուր առմամբ, դա աշխարհում բոլոր նմանատիպ վիրահատությունների 1,4%-ն է։ Այնուամենայնիվ, 2171 տղամարդ նախընտրել է հեռացնել կրծքի իմպլանտները:
Ընդհանուր առմամբ, անցած տարի կատարվել է 10,1 մլն վիրահատական և 14,4 մլն ոչ վիրահատական միջամտություն։ Ամենատարածվածներից են կրծքի մեծացումը, լիպոսակցիան, կոպերի պլաստիկ վիրահատությունը, ռինոպլաստիկան և որովայնի ձգումը: