Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել
հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով:
Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում: