Ալիևը 2022 թվականը հռչակել է Շուշիի տարի՝ հայտարարելով, որ Շուշին հիմնադրել է Ադրբեջանի խաներից մեկը։ «2022 թվականին մենք կնշենք Շուշի քաղաքի 270-ամյակը: 1752 թվականին Փանահալի խանը հիմնադրեց Շուշին, իսկ նոր տարում մենք հանդիսավոր կերպով կնշենք այս տարեդարձը՝ հաշվի առնելով այս փառավոր ամսաթիվը և Շուշիի վերականգնումն արագացնելու նպատակով: Նոր տարին ես հայտարարում եմ Շուշի քաղաքի տարի»,- ասել է Ալիևն իր ամանորյա ուղերձում։
Ավելի վաղ նա Շուշին հռչակել էր Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։