Ղազախստանում ամեն ինչ ընթանում է «նարնջագույն հեղափոխության» սցենարով։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Չերնիշովը։ «Նախ տնտեսական նկատառումներով մարդկանց հրապարակ հանելու պատրվակ են գտնում՝ գազի թանկացումը, մարդիկ դուրս են գալիս փողոց, և մեկ-երկու ժամ անց քաղաքական կարգախոսներն ու կոչերն առաջին պլանում են»,- ասել է պատգամավորը։
«Չպետք է մոռանալ, որ վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը», ֊նշել է Չերնիշովը։ «Իհարկե, Ղազախստանի ղեկավարների միասնությունը, Մոսկվայի հետ համագործակցության կուրսին հավատարիմ մնալը Լոնդոնի և Վաշինգտոնի տարածաշրջանային կոմիտեներին դուր չի գալիս: Եվ այս տղաները պարապ չեն նստում»,- հավելել է Պետդումայի փոխխոսնակը։