Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը. Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»: Զատիկը «մեծ» կամ «փոքր» չի լինում: Զատիկը Քրիստոսի Ս. Հարության տոնն է, որն այս տարի նշելու ենք ապրիլի 17-ին: Այս մասին Facvebook-ի իր էջում գրել է Տ. Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանը:
«Ս․ Ծննդյան տոնը բոլորի համար է՝ թե՛ ննջեցյալ ունեցողների և թե՛ չունեցողների։ Ուստի գերեզմաններ պետք է գնալ ՄԵՌԵԼՈՑԻՆ՝ հունվարի 7-ին»,-նշել է նա: