Ղազախստանի Ժամբիլի շրջանի վարչական կենտրոն Տարազում ոստիկանության երեք շենք է այրվել, հայտնում է Sputnik Ղազախստանը։
«Տարազում այրվել է ոստիկանության երեք շենք՝ շրջանային վարչությունը, քաղաքային վարչությունը և ոստիկանության թիվ 1 բաժինը»,֊հայտնում է գործակալությունը։
Նրա խոսքով՝ անկարգությունների հետևանքով՝ այրվել է նաև մոտ 50 ոստիկանական մեքենա։ «Քաղաքում այժմ իրավիճակը հանգիստ է»,- հայտնում է գործակալությունը։