Հունվարի 15-ին՝ ժամը 11:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Դ․ Դ․-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել լճից, տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել: