Ղազախստանի Նուրսուլթան և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ալմաթիի, Աթիրաուսկի, Ժամբիլի, Կըզըլորդինի ու Մանգիստաուսկի մարզերում հունվարի 19-ի կեսգիշերից դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմը: Տեղեկությունը Facebook-ում հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։ Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վաղաժամկետ չեղյալ էր հայտարարել արտակարգ դրությունը մյուս տարածաշրջաններում: Ուալիի խոսքով ՝ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի։