Հանրապետության տարածքում հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան' 2-5 մ/վ, 25-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն: