Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, որ թեստի պատասխանը բացասական է:
«Արցախի հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակով պայմանվորված սահմանփակումներ կան: Բնականաբար, մասնագետների ցուցումները պահպանվել և պահպանվում են նաև Արցախի նախագահի կողմից: Նախագահ Հարությունյանը կորոնավիրուսի դեմ ամիսներ առաջ էր պատվաստվել: Իսկ այսօր հերթական անգամ թեստավորվել է: Պատասխանը բացասական է»,-ասաց Լուսինե Ավանեսյանը: