Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարապված կադրում դերասանուհին կրում է վարդագույն երանգի, ոճային, տվիդային բաճկոն, ինչը համադրել է սպիտակ տաբատի, նույն գույնի սպորտային կոշիկների ու թրենդային պայուսակի հետ։ Նա արձակել է մազերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Ադրիանայի կերպարն ամբողջական են դարձնում ականջօղերը։ Նա հրապարակումը չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական ու ջերմ մեկնաբանություններ են կատարել։