Ուրոլոգները պատմել են հազվագյուտ դեպքի մասին, որի հետ ստիպված են եղել առնչվել: Նրանք պացիենտ են ընդունել, ում միզանցքը լցված է եղել պոլիուրեթանային փրփուրով։ Այն այնտեղ է հայտնվել պացիենտի' իր էրեկցիան բարելավելու փորձերի ժամանակ: Սակայն այժմ վիրահատությունից հետո տղամարդը վերջնականապես կորցրել է սեքսով զբաղվելու ունակությունը, գրում է MK.ru-ն։

Ինչպես ասվում է Urology Case Reports ամսագրում հրապարակված հոդվածում, 45-ամյա պացիենտն ընդունվել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բժշկական կենտրոն։ Նա գանգատվել է միզելու դժվարությունից և մեզի մեջ արյունից: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդու միզանցքում պոլիուրեթանային փրփուրի թանձրուկներ են եղել։

Պարզվել է, որ հիվանդը տառապում է էրեկտիլ դիսֆունկցիայից և փորձել է շտկել իրավիճակը՝ միզուկի մեջ տարբեր առարկաներ մտցնելով։ Նշվում է, որ այնտեղ պոլիուրեթանային փրփուր է լցրել տղամարդու ընկերուհին:

Ուրոլոգները զգուշացրել են, որ էրեկցիան պահպանելու համար միզանցքի մեջ օտար առարկաներ մտցնելը կարող է վտանգավոր լինել ինչպես տղամարդկանց, այնպես էլ նրանց համար, ում հետ նրանք սեքսով են զբաղվում։