Երեւանում փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 03։10-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 94-ամյա Յուգաբեռ Թորոսյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։