Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ դատապարտել է Կիևի արևմտյան դաշնակիցներին' անբավարար օգնության համար, գրում է Politico-ն։

«Զելենսկին բուռն ծափահարությունների է արժանացել շաբաթ օրը Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում: Եվ հետո նա կծեց ձեռքերը, որոնք ծափահարում էին իրեն, երբ կատաղի ելույթով հարձակվեց արևմտյան դաշնակիցների վրա», - ասվում է հոդվածի տեքստում:

Իր ելույթում, գրում են հեղինակները, Ուկրաինայի նախագահը, առանց անուններ տալու, «ծակել» է Գերմանիային այն բանի համար, որ «չի համարձակվել» մահաբեր զենքի տեսքով ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինա։ Զելենսկին իր խոսքերով նաև «ստվեր է գցել» ԱՄՆ-ի վրա՝ Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու համար։

Բացի այդ, Զելենսկին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին և ասել, որ «Դոնբասում հրետակոծության ժամանակ ոչ ոք չի տուժել կամ զոհվել»։