ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել հայտարարությամբ և վստահեցրել, որ շարունակում է սպասարկել իր հաճախորդներին' ապահովելով ֆինանսական ծառայությունների բարձր որակ։
Բանկը նաև հայտնում է, որ ՎՏԲ-ի միջոցով կենսաթոշակ ստացող քաղաքացիներին մարտ ամսվա կենսաթոշակը վճարվել է սահմանված ժամկետներում՝ մարտի 2-ին՝ ժամը 18:00-21:00:
Միաժամանակ նշվում է, որ որոշ խնդիրներ կան գումարի կանխիկացման հետ կապված։
«Կանխիկի ստացումը հասանելի չէ Ինեկոբանկ, Յունիբանկ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ և HSBC Բանկ բանկերի բանկոմատներից»,-հայտնում է բանկը' միաժամանակ նշելով, որ քարտապանները կարող են կանխիկ դրամական միջոցներ ստանալ ինչպես ՎՏԲ-Հայաստան բանկի, այնպես էլ ՀՀ մյուս բանկերի բանկոմատներից։
Կանխիկացման համար հաճախորդները կարող են աշխատանքային օրերին դիմել բանկի մասնաճյուղեր։