Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի հայ դատի գրասենյակը' ANCA-ն, նախագահ Բարաք Օբաման ամերիկյան բյուջեի պակասորդի պատճառով մտադիր է 2014-ին կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը 38%-ով: Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում այդ օգնությունը կհասցվի նվազագույնի: Այս կապակցությամբ Հայ դատի գրասենյակն իր պաշտոնական էջում կոչ է անում Կոնգրեսին շարունակել աջակցել Հայաստանին հատկացվող արտաքին օգնությանը:

Հայաստանին հատկացվող օգնությունը անցյալ տարի կազմել է 40 մլն դոլար, իսկ այժմ նախատեսվում է այն կրճատել մինչև 24 մլն դոլարի: