«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 9։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գորայք-Զանգեր ավտոճանապարհը, Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սևանի, Գավառի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: