Ռեփեր Տիմատին դիմել է Մոսկվայի քաղաքապետին դրամաշնորհի համար և հայտնել, որ նախատեսում է Մոսկվայում բացել մոտ հինգ հաստատություն։ Այս մասին հայտնում է ռուսական Светские хроники տելեգրամյան ալիքը։
Միևնույն ժամանակ, Տիմատին ընդգծել է, որ չի փորձի ռուսների համար փոխարինել McDonald's-ը. իր բիզնեսն այլ հայեցակարգ կունենա։
«... Մենք չենք պատրաստվում փոխարինել McDonald's-ին, մենք կառաջարկենք այլընտրանք, որն ավելի թարմ է, ավելի հետաքրքիր, ժամանակակից և, որ ամենակարևորն է, 100 տոկոս ռուսական արտադրության։ Իրատեսական է այն պահել 5-10 բալանոց ծավալով, այնուհետև մենք կարող ենք վերածվել սննդի հսկայի…», - ասել է ռեփերը: