Ուկրաինայի մի շարք այլ շրջաններում գործում է անտառապատ տարածք այցելելու արգելք, որը վերաբերում է բոլոր քաղաքացիական անձանց՝ և՛ հետիոտներին, և՛ մեքենաներում գտնվող քաղաքացիներին։

Անտառներ կարող են այցելել միայն զինվորականները, անտառապահները, իրավապահները և դրա համար հատուկ պաշտոնական լիազորություններով օժտված անձինք։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։