«Եվրոպան ԱՄՆ-ի թելադրանքով հակառուսական պատժամիջոցներ սահմանեց, ի վերջո ինքն իրեն վնասեց»։ Այս մասին RT-ի հետ զրույցում ասել է Համբուրգի համալսարանի գիտաշխատող Բիժան Թավասոլին:
«Չեմ կարծում, որ Եվրամիության ղեկավարները գիտեն, թե որն է իրենց կողմից կիրառվող պատժամիջոցների նպատակը, քանի որ նրանք սուբյեկտիվություն չունեն այս հարցում. ամերիկացիներն իրենց ստիպում են անել այնպես, ինչպես ասում են։ Եվրոպան ինքն իրեն է վնասում, եթե միայն դա անի ի հեճուկս Պուտինի... Արդյունաբերական արտադրության ռեկորդային անկում, գործարանները փակվում են, քանի որ էներգակիրների նման գներով դրանց շահագործումն այլևս տնտեսապես հնարավոր չէ։ Արդյունաբերական շատ խմբեր ասում են. «Մենք ի վիճակի չենք երկար ժամանակ պահպանել այդ պատժամիջոցները առանց եվրոպական տնտեսության հիմքերին երկարաժամկետ և մշտական վնաս հասցնելու»,- հայտնել է նա:
«Եվրոպացիների համար ռուբլով վճարելու անհրաժեշտությունը ստեղծում է այս արժույթի երկարաժամկետ պահանջարկ՝ դրդելով հրաժարվել դոլարից՝ որպես համաշխարհային արժույթ, որով առևտուր է իրականացվում»: