Մահացել է կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան Փոլ Հերմանը։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցչին։

«Մենք խորապես վշտացած ենք մեր սիրելի Փոլ Հերմանի կորստից։ Նա իսկական հերոս էր էկրանից և դրանից դուրս: Նրան շատ կկարոտեն բոլոր նրանք, ովքեր նրան ճանաչում էին, և մենք միշտ կհիշենք նրա ծիծաղի ձայնը և նրա ոգին: Խնդրում ենք, որ այս ընթացքում հարգեք ընտանիքի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը»,֊ասվում է հաղորդագրության մեջ։

Հերմանը մահացել է 77 տարեկան հասակում։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

Փոլ Հերմանը ծնվել է 1946 թվականի մարտի 29-ին՝ Նյու Յորքում։ Նրա ստեղծագործական կարիերան սկսվել է 40 տարեկանից հետո։ Մինչ այդ՝ Հերմանը բազմազան գործունեությամբ էր զբաղվում։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Once Upon a Time in America», «Crazy heart», «Casino» և այլ ֆիլմերում, որոնց ռեժիսորն է Մարտին Սկորսեզեն։ Բացի այդ՝ Հերմանը խաղացել է HBO հեռուստաալիքի «The Sopranos» և «Handsome» սերիալներում։