Հայաստանի լողի առաջնությունում լավագույն արդյուն գրանցել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի երկու մասնակիցները:
Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը, 5-ական անգամ պատվանդանի առաջին աստիճանին կանգնել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:
Չեմպիոնական արդյունքով առանձնացել են նաև գյումրեցի բրասիստներ Աշոտ Չախոյանը և Ռուբեն Հարությունյանը:
Առաջնությանը մասնակցած 124 մարզիկ – մարզուհիները ներկայացրել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Էջմիածին և Մասիս քաղաքները: Նրանք հանդես են եկել (տղամարդիկ և կանայք) տարբեր լողաոճերի 16 մրցաձևերում և տարածություններում: