Որոշ ժամանակ առաջ ադրբեջանցիներն իրենց դիրքերում ինժեներական մեծ աշխատանքներ են կատարել, սակայն հիմա այդ թափով աշխատանք չեն իրականացում, կարծես թե, իրենց տեխնիկան դուրս են բերել դիրքերից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:
«Ինչ արել են, մինչ այս ժամանակահատվածն են արել: Իրենք նախկին տեղերում հանգիստ կանգնած են: Մերոնք շարունակում են իրենց ինժեներական աշխատանքները»,- նշեց համայնքապետը՝ հավելելով, որ հակառակ կողմը որևէ սադրանքի չի դիմում: