Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մարիուպոլում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Ռուսները ցանկանում են այն «ցուցադրաբար ոչնչացնել»։ Այս մասին նա ասել է Հարավային Կորեայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ։
«Ամենավատ վիճակը Մարիուպոլում է։ Մարիուպոլն ավերված է։ Կան տասնյակ հազարավոր զոհեր։ Բայց, չնայած դրան, ռուսները չեն դադարեցնում հարձակողական գործողությունը։ Նրանք ցանկանում են Մարիուպոլը դարձնել ցուցադրաբար ավերված քաղաք»,- ընդգծել է Զելենսկին։
Նշենք, որ քաղաքը մարտի 1-ից շրջափակված է ՌԴ զինված ուժերի կողմից։