Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ ապրիլի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Հանրապետության տարածքում` ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:

 
 

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-19-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։