Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

 

Ապրիլի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։