ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Դատախազը նիստի ընթացքում կներկայացնի հանցավորության կառուցվածքը, շարժընթացը, հանցագործությունների դեմ պայքարի, հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված աշխատանքները, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման, ՀՀ զինվորական դատախազության գործունեության , կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության, միջազգային-իրավական համագործակցության և իրավական ապահովման, քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման և հանրային կապերի ոլորտները:
Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: