«Հայաստանը պետք է ապահովի տրանսպորտային միջոցների անարգել անցումը Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջեւան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշվում է, որ Հայաստանը պետք է ապահովի տրանսպորտային միջոցների անարգել անցումը այդ տարածքներով և պարտավորություն է ստանձնել։ Սակայն, ավաղ, նա դա չի կատարում»,- ասել է նա։
Բաքուն այս հարցը բարձրացնում է ամեն առիթով և տարբեր հարթակներում, ընդգծել է Հաջիևը։