ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրառում է արել, որով հայտնել է, թե Երևանի որ հատվածներն են փակ:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին պարալիզացված են.
Պռոշյան-Հրազդանի կիրճ,
Բաղրամյան-Պռոշյան,
Տերյան
Աբովյան(Պլանի գլուխ)
Հերացի
Կորյուն-Հերացի-Խանջյան,
Սայաթ-Նովա-Չարենց,
Երվադ Քոչար-Վարդանանց,
Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար,
Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ,
Հաղթանակի կամուրջ:
Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:
Սիրելի քաղաքացի, միացիր այս խմբերից մեկին, կամ ինքդ քեզ հարմար եղանակով դրսևորիր բողոքդ: Մի´ մնա տանը, դու´րս արի փողոց' այստեղ է որոշվում քո ճակատագիրը»:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին: Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը: