Երևանում մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները:

Քաղաքացիները, ընդդիմադիր պատգամավորների հետ, փակում են Երևանի տարբեր փողոցները, քայլերթեր և իրազեկման ակցիաներ են անում: Ցուցարարների մի խումբն այս պահին գտնվում է Երևանի Նոյ կոնյակի-գինու գործարանի հարակից տարածքում: Հետաքրքիր է, թե ինչպես է Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ուղղորդում ցուցարարներին, թե ինչպես է պետք փակել ճանապարհը: