Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այս օրերին մասնակցում է Դիմադրության շարժման ակցիաներին։ Նա սոցիալական ցանցերի իր էջերում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում ակցիաներից, իսկ վերջերս նշել էր, որ իր մասնակցությունը պայմանավորված է սիրով դեպի հայրենիքը, ժողովուրդը։

Իր միկրոբլոգում դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Կադրերն արվել են Ֆրանսիայի հրապարակում։ Լուսանկարն իր էջում հրապարակել է նաեւ Առուշանյանը։