Սարավանի լեռնանցքում, Սիսիանի «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածներում երթեւեկելիս լինել ուշադիր։

Կապալառու կազմակերպությունը կատարում է ճանապարհի սպասարկման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։