Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Մայիսի 15-ի երեկոյան ժամերից, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

 
 

 
 

Հանրապետության տարածքում`

 

Մայիսի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 

Մայիսի 16-ին շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

 
 

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: