ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումից։
Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի։

Փաստորեն մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիեւ-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։
Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է։

Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։
Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։
Իսկ դու՞ք, այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին…ասելու եք՝ պապիկը, էրդողանն ու ալիեւը նույն գործն էին անու՞մ…

Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է»։