Յոթ օր շարունակ Երևանը կլինի բռնցքամարտի միջազգային մայրաքաղաք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Հայաստանը պատիվ ունի մայիսի 21-31-ը հյուրընկալել Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը:

 
 

Մենամարտերը կտեևեն յոթ օր շարունակ:
Հաջողություն եմ մաղթում բոլոր մարզիկներին:

 
 

Բազկի ամրություն Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներին»,-գրել է նա: