«Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոուլին հայտարարություն է տարածել ակումբը ռուս գործարար Ռոման Աբրամովիչից գնելուց հետո, գրում է Gazeta-ն։
Հիշեցնենք, որ ամերիկացու կոնսորցիումը «կապույտների» գնման համար վճարել է 4,25 միլիարդ ֆունտ ստերլինգ։
«Մեզ համար մեծ պատիվ է լինել «Չելսի» ֆուտբոլային ակումբի նոր տերը: Մենք 100%-ով կտրվենք յուրաքանչյուր խաղի յուրաքանչյուր րոպեին։ Մենք ցանկանում ենք, որ երկրպագուները հպարտանան ակումբով։
Երիտասարդների զարգացմանն ու տաղանդների ձեռքբերմանը մեր հանձնառությանը զուգընթաց՝ մեր ճանապարհային քարտեզն է երկարաժամկետ ներդրումներ կատարել ակումբում և կառուցել «Չելսիի» ուշագրավ հաջողության պատմությունը:
Անձամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բրիտանական կառավարության, ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի նախարարներին և պաշտոնյաներին իրենց աշխատանքի համար»,- Բոուլիի խոսքերը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։
«Չելսին» այս մրցաշրջանում չկարողացավ տիտղոս նվաճել՝ երկու անգամ պարտվելով Անգլիայի գավաթի և լիգայի գավաթի եզրափակիչներում: Պրեմիեր լիգայում թիմը զբաղեցրեց երրորդ տեղը։