ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կատարած հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ է ներգրավել 1982 թ. ծնված Գ. Վ.-ն, ով հանդիսանալով սահմանափակ պատասխանատվության ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն՝ ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար պետությունից խաբեության եղանակով ստացել և հափշտակել է 52.500.000 ՀՀ դրամ գումար՝ Արցախի Հանրապետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Գ. Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: