Հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութ պատրաստելուց ինչո՞ւ չեք օգտագործում նաև այս և նմանաբնույթ կադրեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, դիմելով ՀՀ ոստիկանությանը, գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ կից հրապարակելով տեսանյութ, որտեղ արձանագրվել է ոստիկանության անհամաչափ գործողությունները։

«Տարակուսում ե՞ք էժանագին հայտարարություններով ոստիկանության շարքերը համալրածների հակաօրինական գործողությունների մասին հանրությանը տեղեկացնել, թե աշխատում եք բացառապես «ուրագի պես, միշտ դեպի ձեզ, միշտ դեպի ձեզ» սկզբունքով:

Հ.Գ. պատրաստ եմ տրամադրել էլ ավելի դաժան կադրեր, Ոստիկանության արխիվը «հարստացնելու» համար»,- գրել է նա։