Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է վնասվածքներ ստացած ևս մեկ քաղաքացի։
Lurer.com-ի տեղեկություններով մահացածը Ապարան քաղաքի բնակիչ 28–ամյա Տիգրան Հարությունյանն է, վերջինս ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հնչած կրակոցների պատճառով սպանվել էր 27-ամյա Հմայակ Միքայելյանը։