Բրազիլիայի բնակչուհին ամուսնացել է կտորե տիկնիկի հետ, գրում է Mirror-ը։ Ինչպես կինն է ասել, դա սեր էր առաջին հայացքից, իսկ այժմ զույգը նույնիսկ «երեխա» ունի։
Մեյրովոն Մորաեսը հաճախ էր բողոքում մորը, որ միայնակ է, ուստի կինը նրա համար կարել է կտորե տիկնիկ, որին Մարսելո է անվանել։ Հենց դուստրը տեսել է խաղալիքը, անմիջապես սիրահարվել է դրան ու որոշել, որ սա իր երազանքի զուգընկերն է։
«Նա ինձ հետ չի կռվում, չի վիճում և պարզապես հասկանում է ինձ»,- ասել է կինը։
Ըստ Մեյրովոնի' ինքը և Մարսելոն սկսել են բուռն սիրավեպ, որը հանգեցրել է հարսանիքի: Արարողությանը ներկա են եղել 250 հյուրեր, ովքեր ականատես են եղել ամուսնությանը։ 37-ամյա Մորաեսը տիկնիկի հետ ընտանեկան կյանքը նկարագրում է որպես հրաշալի, բայց մեղադրում է ամուսնուն ծույլ լինելու մեջ։
«Մարսելոն մտավ իմ կյանք, և ամեն ինչ իմաստավորվեց: Հարսանիքն ինձ համար հրաշալի օր էր, շատ կարևոր, շատ զգացմունքային»,- ավելացրել է բրազիլուհին։
Կինը նաև հավելել է, որ ինքն ու Մարսելոն «երեխա» են ունեցել՝ փոքրիկ կտորե տիկնիկ։