«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին այսօր ներկա չեն եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։

Ներկա չի եղել նաեւ առաջին նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում' հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի պատճառով։