50 սենթի մասին չէի լսել, նրան չեմ լսել։ Լսեցի նոր։ Իր ժանրի մեջ նորմալից բարձր է։ Հասկացա, որ ճանաչման գագաթնակետին եղել է 13 տարի առաջ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հիմա հարց' ի՞նչ վատ բան կա, եթե 4 կամ 5 հազար երիտասարդ գնացել և լսել է նրան։
Ոչ քեֆ ուրախության երաժշտություն է, ոչ էլ տաշի տուշիի։
Ժողովուրդ, ընկերներ, էս մեր ծայրահեղ մոտեցումները մեզ լավ տեղ չեն տանում։ Ու որևէ մեկը թող չպնդի, թե այդ 4 կամ 5 հազար երիտասարդները թքած ունեն Արցախի վրա կամ նիկոլական են։
Մտածեք նրանց մասին, ովքեր այս օրերին հարսանիքներ են անում ու պարում այնքան ինքնամոռաց՝ կարծես Հայաստանից չեն ու զոհված տղերքն էլ այլազգիներ են։