Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով Երևանի պարեկային ծառայության գնդի նոր հրամանատար է նշանակվել։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Վ. Ղազարյանի հրամանով ոստիկանության մայոր Անդրանիկ Իսախանյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն գնդի հրամանատար: