ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 24–ից պետ չուներ, երեկ նախագահի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը։
Նա փոխարինել է Արտակ Դավթյանին, ով պաշտոնից ազատվել էր փետրվարի 24-ին և մեղադարյալի կարգավիճակ ունի բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու քրեական գործով։
Էդվարդ Ասրյանը Գլխավոր շտաբի այն սպաների թվում էր, որոնք նախորդ տարվա փետրվարի 25–ին պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ ժամանակ Ասրյանը ԶՈՒ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության օպերատիվ վարչության պետն էր։
Tert.am—ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից փորձեց տեղեկանալ, թե ինչ հայտարարագիր է ներկայացրել ԳՇ պետը 2021–ի իր ունեցվածքի վերաբերյալ։ Սակայն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքի՝ Ասրյանը 2021 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել, ներկայացնելու վերջնաժակետը սույն թվականի մայիսի 31–ն էր։