«Արմեն Գրիգորյանի մահը սպանություն էր: Նրա նկատմամբ իրականացվեց քաղաքական հետապնդում՝ հակառակ պաշտպանների՝ նրան օրենքի խախտումով կալանքի տակ պահելու մասին պարբերաբար բարձրաձայնումներին»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ իրականում խնդիրը ավելի խորքային է:
«Արմեն Գրիգորյանի նման բազմաթիվ հայրենասեր մարդիկ պատերազմից հետո՝ ուղղակի խաղաղ պայմաններում, մահացան, որովհետև նորմալ, հայրենասեր մարդու սիրտը չի դիմանում այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում»,-հավելեց նա: